Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

Արդբեջանի նկատմամբ վերաբերմունքը բացասական է․ հարցում՝ Ուկրաինայում

Արդբեջանի նկատմամբ վերաբերմունքը բացասական է․ հարցում՝ Ուկրաինայում

Mon, 20 Apr 2026 15:30:11 +0400


Ուկրաինայում անցկացված հարցումը բավականին ուշագրավ արդյունքներ է տվել. Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը «վատացել է»։

Ըստ Active Group-ի և Experts Club-ի (մարտ 2026), դրական գնահատականների բաժինը 56.7%-ից նվազել է մինչև 44.3%: Միևնույն ժամանակ, բացասական ցուցանիշը փոքր-ինչ աճել է՝ 5.7%-ից մինչև 6.5%, իսկ հարցվածների գրեթե կեսը (47.1%) չեզոք դիրքորոշում է ընդունել։

Պատասխանների օրինաչափությունը վկայում է ընկալման փոփոխության մասին. 14.2%-ը Ադրբեջանին գնահատում է լիովին դրական, 30.1%-ը՝ մասամբ դրական, մինչդեռ 4.9%-ը գնահատում է «մի փոքր բացասական», իսկ 1.6%-ը՝ «լիովին բացասական»։ Եվս 2.1%-ը չի կողմնորոշվել։

Արդյունքում, նշում են ուսումնասիրության հեղինակները, Ադրբեջանի կերպարը Ուկրաինայում դառնում է պակաս որոշակի և ավելի կախված արտաքին գործոններից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սամվել Կարապետյանի նկատմամբ ամիսներ առաջ 4 միլիարդ դրամ գրավ է կիրառվել. Վարդևանյան

Սամվել Կարապետյանի նկատմամբ ամիսներ առաջ 4 միլիարդ դրամ գրավ է կիրառվել. Վարդևանյան Fri, 17 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով