Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

«Հրապարակ»․ Պապիկյանի նախկին խորհրդականի առաջխաղացման գաղտնիքը

«Հրապարակ»․ Պապիկյանի նախկին խորհրդականի առաջխաղացման գաղտնիքը

Fri, 17 Apr 2026 08:20:02 +0400


Մի կողմից, Նիկոլ Փաշինյանը կեղտոտ հակաքարոզչություն է իրականացնում արցախցիների դեմ․ ընդամենը շաբաթներ առաջ հայտարարեց, թե Ղարաբաղից եկել, «տղամարդլամիշ» են լինում, մյուս կողմից՝ պարգեւատրում է յուրային արցախցիներին։

Երեկ՝ Ոստիկանության օրվա առիթով, նա պարգեւտրել է ներքին անվտանգության պետ, արցախցի, «Ակուլա» մականունով Դավիթ Աղաբալյանին՝ Արցախի առողջապահության նախկին նախարար, երջանկահիշատակ Վյաչեսլավ Աղաբալյանի որդուն։

Նա ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության՝ ՆԱՎ-ի պետ է նշանակվել անցած տարվա մայիսին։ 2022-ին նա դեռ ՊՆ-ում էր՝ նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն էր։ Տեղեկություններ կան, որ Պապիկյանի շնորհիվ էլ կարճ ժամանակում պաշտոնի առաջխաղացում է ունեցել։

Դավիթ Աղաբալյանի եւ Սուրեն Պապիկյանի կանայք, ասում են, ընկերուհիներ են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին

«Հրապարակ»․ Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին Wed, 10 Jun 2026 08:10:37 +0400 Հունիսի 7-ի ընտրությունների …