Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը

Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը

Tue, 21 Apr 2026 14:23:21 +0400


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանում Corner հաղորդաշարի շրջանակում խոսել է Հայաստանի առաջնության մասին։ Նա նշել է, որ այս փուլում քիչ է հետևում Հայաստանի առաջնությանը՝ նշելով պատճառների մասին։

«Այո, հիմա քիչ եմ հետևում, քանի որ երեխաներիս հետ եմ այս պահին զբաղված։ Երկրորդն էլ՝ չեմ կարող հետևել այն առաջնությանը, որտեղ ամեն ակումբում միայն երեք հայ ֆուտբոլիստ է հանդես գալիս։ Ինձ թվում է, որ դա պետք է փոխվի, որովհետև այդպես ոչ մի տեղ չենք գնա։ Իմ ցանկությունն այն է, որ ավելի շատ հայերին հնարավորություն տրվի խաղալու, ինչպես որ եղել է իմ ժամանակ, երբ հանդես էի գալիս Հայաստանի առաջնությունում»,- ասել է Մխիթարյանը։

«Երբ ես էի խաղում Հայաստանի առաջնությունում, այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, միայն 3-4 օտարերկրացի ֆուտբոլիստ կարող էր հանդես գալ խաղադաշտում միաժամանակ։ Պատկերացնու՞մ եք՝ որքան հայ ֆուտբոլիստ կար այդ ժամանակ տարբեր թիմերում, դա շատ լավ էր։ Ինձ թվում է, որ հիմա Հայաստանի առաջնությունը ավելի շատ օտարերկրացիների առաջնություն է դարձել, քան Հայաստանի առաջնություն։ Թեպետ այո, ես էլ եմ հիմա Իտալիայում օտարերկրացի խաղացող համարվում, բայց հասկանում եք, որ այստեղ այդ ամենը շատ ավելի ուրիշ է»,- նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Վերին Ոսկեպարը կհանձնեն, իսկ Բերքաբերի հողերը հետ չեն ստանա

«Հրապարակ»․ Վերին Ոսկեպարը կհանձնեն, իսկ Բերքաբերի հողերը հետ չեն ստանա Sat, 04 Jul 2026 10:15:49…

9 րոպե ago

ԱԱ-2026․ Մեսսիի հերթական ու պատմական ռեկորդը

ԱԱ-2026․ Մեսսիի հերթական ու պատմական ռեկորդը Sat, 04 Jul 2026 10:00:53 +0400 Աշխարհի առաջնությունում Լիոնել…

24 րոպե ago

«Հրապարակ». Դիակի վրա բռնողն ու մարդասպանին արդարացնողն իր սիրելի Մասիս Մելքոնյանն է

«Հրապարակ». Դիակի վրա բռնողն ու մարդասպանին արդարացնողն իր սիրելի Մասիս Մելքոնյանն է Sat, 04 Jul…

39 րոպե ago

Մարգարիտա Սիմոնյանը ներել է իր դեմ մահափորձ կատարած մարդկանց

Մարգարիտա Սիմոնյանը ներել է իր դեմ մահափորձ կատարած մարդկանց Sat, 04 Jul 2026 09:30:02 +0400…

54 րոպե ago

«Հրապարակ». Տավուշի սահմանազատման հրամանատարին տեղափոխեցին Գեղարքունիք

«Հրապարակ». Տավուշի սահմանազատման հրամանատարին տեղափոխեցին Գեղարքունիք Sat, 04 Jul 2026 09:15:24 +0400 Բարձրաստիճան զինվորականների նոր…

1 ժամ ago

Բռնապետ ես, բռնապետ

Բռնապետ ես, բռնապետ Sat, 04 Jul 2026 09:00:08 +0400 Մի ժամանակ ՔՊ-ական իշխանությունը հպարտանում էր…

1 ժամ ago