Հինգշաբթի , 23 Ապրիլի 2026

Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ

Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ

Wed, 22 Apr 2026 23:35:52 +0400


«Ինչպես մինչ այս էլ գրել էի, Իրանի այժմյան իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու։

Իրանական «Թուսքա» բեռնատար նավի վրա ամերիկյան ռազմանավի հարձակմանն անպատասխան այսօր Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հարձակում են գործել առանց իրանական թույլտվության Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երեք բեռնատար նավի վրա, որոնցից երկուսը կալանվել և ուղղորդվել են իրանական նավահանգիստներ։

Իրանական կողմի պնդմամբ՝ դրանցից մեկը կապ է ունեցել Իսրայելի հետ։

Ցանցում հայտնվել է Հորմուզի նեղուցում իրանական հրթիռակիր մոտորանավակների շարժի արբանյակային լուսանկար, որից կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչպես են ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը կիրառում «մեղվի պարսի» ասիմետրիկ մարտավարությունը, երբ մի քանի տասնյակ փոքր մոտորանավակներ միաժամանակ կարող են հարձակում գործել թշնամական խոշոր ռազմանավի վրա՝ կաթվածահար անելով դրա տեխնոլոգիապես ավելի առաջադեմ և թանկարժեք պաշտպանական համակարգը»։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ինձ քննադատում են, վնասում են` վատ բառամթերքով, բայց ես համերաշխ եմ իմ սրտի, հոգու հետ

«Հրապարակ». Ինձ քննադատում են, վնասում են` վատ բառամթերքով, բայց ես համերաշխ եմ իմ սրտի, հոգու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով