Աստված չանի, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, սկսելու է բոլորիս իրավունքները ոտնահարել

Աստված չանի, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, սկսելու է բոլորիս իրավունքները ոտնահարել

Sat, 25 Apr 2026 18:15:20 +0400


Իրենց նախընտրական ծրագրում եկեղեցուն վերաբերող նման կետի առկայությունը հակասահմանադրական է, դա նույնն է, որ ինչ որ կուսակցություն իր նախընտրական ծրագրում ներառի կետ, որը օրենքից, առավել ևս ՀՀ Սահմանադրությունից դուրս է։ Օրինակ կետ նշեն, որ իրենք բնակարանային գողությամբ պիտի զբաղվեն կամ գրպանահատությամն զբաղվեն։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի նախընտրական ծրագրում եկեղեցու բարենորոգման մասին կետին։

«Սա հակասում է Սահմանադրության կրոնի, խղճի ազատության մասին կետին, նաև Սահմանադրության 18-րդ հոդվածին, որով սահմանվում է եկեղեցու ունեցած դերակատարության մասին։ Իսկ որ ասում է պետության դեմ է, ինքը պետություն բառի իմաստը սխալ է հասկացել։ Ինքը շփոթում է պետություն և իշխանություն հասկացողությունները իրար հետ։ Եկեղեցին շատ պետականամետ կառույց է, ցավոք սրտի ինքը շատ դեպքերում իրեն նույնացնում է պետության, օրենքի հետ»,- ասաց Տեր Վրթանեսը։

Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, ի՞նչ սպասելիքներ ունեք, ի՞նչ նոր խնդիրների է բախվելու եկեղեցին՝ նա արձագանքեց․ «Իր նախընտրական ծրագրում եկեղեցուն վերաբերող կետը հենց դրա համար է ներառել, որ հետո ասի ժողովուրդն իր քվեով ինձ մանդատ է տվել։ Աստված չանի, եթե ինքը վերարտադրվի, սկսելու է բոլորիս իրավունքները ոտնահարել։ Սա հակաիրավական գործընթաց է, որը սկսել է, խիստ գնահատականի է արժանացել նույնիսկ միջազգային հարթակում։ Ինքը ազնիվ չէ իր քայլերում ոչ միայն ժողովրդի հանդեպ, այլ միջազգային գործընկերների հետ շփումներում, դրա համար էլ իրենց հարգանքը չի վայելում։ Ես մինչև եկեղեցու դեմ այս արշավի սրվելը քաղաքական դիրքորոշում երբևէ չեմ հայտնել, ես հիմա էլ նախընտրած կուսակցություն չունեմ, ուղղակի Նիկոլ Փաշինյանի և իր այս վարչակազմի ապօրինություններին դեմ եմ, երբ մոտենան ընտրության վերջին օրերը կկողմնորոշվեմ, ամենաանցողիկ, ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժին ես կտամ իմ ձայնը, որպեսզի իմ ձայնը չփոշինանա։ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման պատճառով արտաքին 8 մլրդ պարտք ունենք։ Դպրոցաշինությամբ էին հպարտանում, 200-ից ավելի դպրոց սեպտեմբերին փակում են, իրենց արած ասֆալտով էին հպարտանում, աղն ու անձրևը շատ ընդդիմադիր կեցվածք ունեն իրենց ասֆալտի նկատմամբ, այդ ասֆալտը քայքայվեց։ Իրենք ավելի շատ դպրոցներ, վանքեր, գյուղեր են թողել Արցախում, քան իրենց ունեցած վարկով ու պարտքով ձեռքբերումներն են։ Դատապարտում եմ մանավանդ իրենց այս լկտի կեցվածքը եկեղեցականների նկատմամբ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այդ հրաժարումը վերաբերու՞մ է գերիների վերադարձին․ հարցեր՝ խաղաղության «ռահվիրային»

Այդ հրաժարումը վերաբերու՞մ է գերիների վերադարձին․ հարցեր՝ խաղաղության «ռահվիրային» Wed, 14 Oct 2026 23:56:14 +0400…

8 ժամ ago

Լեոնարդո ԴիԿապրիոյին լուսանկարել են ընկերուհու հետ լողափին

Լեոնարդո ԴիԿապրիոյին լուսանկարել են ընկերուհու հետ լողափին Wed, 14 Oct 2026 23:55:22 +0400 51-ամյա Լեոնարդո…

8 ժամ ago

Վան Գոգի՝ 60 տարի հանրությանը չցուցադրված կտավը կվաճառվի 180 մլն դոլարով

Վան Գոգի՝ 60 տարի հանրությանը չցուցադրված կտավը կվաճառվի 180 մլն դոլարով Wed, 14 Oct 2026…

8 ժամ ago

Ray-Ban կայսրության ժառանգորդը պատմել է թմրանյութերից կախվածության և 2 հազար սիրուհիների մասին

Ray-Ban կայսրության ժառանգորդը պատմել է թմրանյութերից կախվածության և 2 հազար սիրուհիների մասին Wed, 14 Oct…

8 ժամ ago

Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիր․ Օրվա թոփ թեմաները

Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիր․ Օրվա թոփ թեմաները Wed, 14 Oct 2026 23:15:02 +0400…

8 ժամ ago

«Գաղտնի նյութերը» վերադառնում են․ ինչ է սպասվում նոր նախագծում

«Գաղտնի նյութերը» վերադառնում են․ ինչ է սպասվում նոր նախագծում Wed, 14 Oct 2026 23:00:19 +0400…

9 ժամ ago