«Վերածնունդ» թաղամասի բնակիչները ճանապարհ են փակել

«Վերածնունդ» թաղամասի բնակիչները ճանապարհ են փակել

Fri, 01 May 2026 13:39:14 +0400


«Վերածնունդ» թաղամասի բնակիչները այսօր կեսօրին բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով, որ թաղամասին հարող դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհին կառուցվի կանգառ եւ կատարվեն հետիոտային անցման համար նախատեսված գծանմուծներ։ Հասարակական տրանսպորտի համար կանգառը ճանապարհի միայն մի հատվածում է, հանդիպակաց մասում բացակայում է եւ թաղամասի ավելի քան չորս հազար բնակիչներ ստիպված են հասնել Լենինգրադյան փողոց, որտեղից վտանգավոր ճանապարհներով շուրջ 20 րոպե քայլելով են հասնում թաղամաս։

Ակցիայի մասնակիցները ի նշան բողոքի փակել են ճանապարհը, իսկ երեխաները կավիճով գծանշումներ կատարել։ Նրանք ասում են, որ երկուսուկես տարի առաջ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը թաղամասի բնակիչների հետ հանդիպմանը խոստացել է կանգառ կառուցել, սակայն դրժել է խոստումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԷԿ-ի հարցով ՌԴ-ի առաջարկը կարող է 100 տարով փակել Հայաստանի կարիքները․ Կալուգին

ԱԷԿ-ի հարցով ՌԴ-ի առաջարկը կարող է 100 տարով փակել Հայաստանի կարիքները․ Կալուգին Tue, 12 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով