Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Նախորդ ընտրություններին անգամ 6 ուժ է անցել խորհրդարան

Նախորդ ընտրություններին անգամ 6 ուժ է անցել խորհրդարան

Fri, 01 May 2026 16:45:40 +0400


2026-ի խորհրդարանական ընտրություններին 19 քաղաքական ուժ մասնակցության հայտ է ներկայացրելԼ Հանրությունը ուշի ուշով հետևում է ներքաղաքական գործընթացներին, և վերլուծություններ անում, թե որ ուժերը կհաղթահարեն անցողիկ շեմը, քանի ուժ կանցնի խորհրդարան, նոր խորհրդարանը քանի՞ խմբակցությունից բաղկացած կլինի և այլն: Որքան շատ ուժեր անցնեն խորհրդարան, այնքան հավանական կդառնա իշխանափոխությունը։

Մենք փորձեցինք հետահայաց ուսումնասիրել, թե երբ է խորհրդարանն ամենաշատ խմբակցություններն ունեցել: Ազգային ժողովի կայքէջում փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք ու պարզեցինք, որ Հայաստանի Ազգային ժողովի պատմության մեջ խմբակցությունների ամենամեծ թիվը եղել է 6-ը։ Այսինքն, խորհրդարան է անցել 6 քաղաքական ուժ: Դա մեր նախորդ պատմության ընթացքում եղել է 2 անգամ՝ ԱԺ երկրորդ գումարման խորհրդարանը՝ 1999–2003 թթ. և հինգերորդ գումարմանը՝ 2012–2017 թթ.: Համեմատության համար նշենք, որ օրինակ, 6-րդ գումարման խորհրդարանում (2017–2018 թթ) ընդամենը 4 խմբակցություն է եղել: Իսկ 2018-ից հետո ավելի պակաս (3–4): Իսկ նախորդ խորհրդարան անցան ընդամենը 3 ուժ, որոնցից մեկը նույնիսկ անցողիկ շեմը չէր հաղթահարել՝ օրենքի ուժով էր անցել։

Իսկ ամենից շատ խմբակցություններ ունեցած Ազգային ժողովի երկրորդ գումարման՝ 1999–2003 թթ. կազմում եղել են հետևյալ խմբակցությունները` «Միասնություն» դաշինք, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցություն, Հայաստանի Ժողովրդական կուսակցություն, «Իրավունք և միաբանություն» դաշինք, ինչպես նաև անկախ պատգամավորների խումբ (որոշ ժամանակ գործել է որպես առանձին խմբակցություն/խումբ):

Հինգերորդ գումարման՝ 2012–2017 թթ. կազմում եղել են հետևյալ խմբակցությունները` Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ), Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), «Ժառանգություն» կուսակցություն:

Փաստորեն, բավականին դեմոկրատական երկիր ենք ունեցել եւ ընտրողներն էլ այսքան բեւեռացված չեն եղել՝ տարբեր ուժերի են ձայն տվել եւ նորմալ խորհրդարաններ են անցյալում ձեւավորվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ դիմադրության փուլի սկիզբը․ հայտարարություն

Այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ դիմադրության փուլի սկիզբը․ հայտարարություն Sat, 04 Jul …