Թրամփին նորից առաջադրելու են Նոբելյան մրցանակի

Թրամփին նորից առաջադրելու են Նոբելյան մրցանակի

Fri, 01 May 2026 19:00:57 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ամենայն հավանականությամբ, նորից կառաջադրեն Նոբելյան մրցանակի։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համաձայն Նոբելյան նորվեգական կոմիտեի քարտուղար Քրիստինա Բերգ Խարպվիկենի, Խաղաղության Նոբելյան մրցանակի 26 թվականի 287 թեկնածուների շարքում ամենայն հավանականությամբ, կլինի նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Սակայն դեռ պաշտոնական հաստատում չկա։ Խարպվիկենը նշել է, որ չնայած աշխարհում պատերազմների եւ հակամարտությունների թիվն աճել է, սակայն Խաղաղության Նոբելյան մրցանակը շարունակում է արդիական մնալ, քանի որ լավ աշխատանքը այսօր էլ կատարվում է, ոչ պակաս, քան անցյալում։

Հնարավոր հավակնորդների ցանկում են՝ Ալյասկայից սենատոր Լիզա Մուրկովսկին, Դանիայի խորհրդարանում Գրենլանդիան ներկայացնող պատգամավոր Այա Խեմնիցը։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա ձախողումից հետո, նախագահ Թրամփը հայտարարել էր Washington Examiner-ի հետ զրույցում, որ այլեւս հետաքրքրված չէ Նոբելյան մրցանակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպան Մոսկվայի հետ բանակցող է փնտրում

Եվրոպան Մոսկվայի հետ բանակցող է փնտրում Tue, 26 May 2026 17:00:09 +0400 Եվրոպական Խորհրդի նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով