«Ստերջացված» շունը հղիացել է

«Ստերջացված» շունը հղիացել է

Sat, 02 May 2026 21:15:08 +0400


Կենդանապաշտպան Գոհար Տեր-Անտոնյանն ահազանգում է՝ ստերջացված լինելու տարբերանշան կրող շները հղիանում և շարունակում են բազմանալ։ «Դոգմա» կենդանապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավարը կրկին ահազանգում է։ Այս անգամ ապրիլի 26-ին Աշտարակի խճուղուց են շուն գտել, որի մոտ հղիություն է արձանագրվել, իսկ կենդանու ականջին եղել է կլիպս՝ 3255 անհատական կոդով։ Շանը տեղափոխել են «Ամիրավետ» կլինիկա, որտեղ կենդանուն վիրահատել ու ստերջացրել է բժիշկ Արթուրը։ Վերջինիս խոսքով կենդանու մոտ գրացվել է հղիություն․ «Շունը պետք է ծննդաբերեր ռեկորդային թվով՝ 15 ձագ, սակայն վիրահատել ենք, կատարել ենք ստերջացում»։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ «ստերջացված» շունը հղիացել է։ Ահազանգերը բազմաթիվ են ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից։ Շների ստերջացմամբ մի շարք կազմակերպություններ են զբաղվում, որոնք պետական գնմամբ ձեռք են բերում տվյալ ծառայության մատուցումը։ Այդպիսի ընկերություններից են «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ն, «Կումնի» և «Ադել շին» ընկերությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով