Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

Փաշինյանին Արևմուտքը սատարում է Ադրբեջանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի շահերը սպասարկելու համար՝ ի վնաս հայերի

Փաշինյանին Արևմուտքը սատարում է Ադրբեջանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի շահերը սպասարկելու համար՝ ի վնաս հայերի

Sat, 02 May 2026 22:45:58 +0400


Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․

«Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական պատճառը։
Մեր նոր հրապարակած զեկույցը վեր է հանում այն դառը ճշմարտությունը, որը շատերը փորձում են քողարկել։ Մենք փաստագրել ենք ԵՄ-Հայաստան համաձայնագրերի խախտումները, տեղեկատվական մանիպուլյացիաները և քաղաքական հետապնդումները, որոնք տեղի են ունենում հենց այսօր։

Սա պարզապես փաստաթուղթ չէ. սա ապացույց է այն բանի, թե ինչպես են երրորդ կողմի շահերը դասվում հայ մարդու իրավունքներից վեր»։

«Հրապարակել ենք «Սպիտակ գիրք»՝ ավելի քան 140 էջանոց զեկույց, որը նվիրված է ԵՄ միջամտության խնդրին։ Այդ միջամտության ամենացայտուն օրինակը Երևանում մայիսի 4-ից 6-ը սպասվող իրադարձություններն են։ Այն փաստը, որ ԵՄ քաղաքական գործիչների և այլ անձանց այս խումբը հավաքվելու է Երևանում, ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, միջամտության բացահայտ դրսևորում է։ Սա, ինչպես Վենսի այցը, Արևմուտքի փորձն է՝ սատարելու պարոն Փաշինյանին, և դա արվում է ոչ թե նրա համար, թե ինչ նա արել է հայ ժողովուրդի համար, այլ այն ամենի, ինչ նա արել է Ադրբեջանի ԵՄ-ի և ԱՄՆ-ի ժողովուրդների համար, որովհետև նա սպասարկել է այդ կողմերի շահերը՝ ի վնաս հայերի»,- տեսանյութում ընդգծում է Ամստերդամը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախընտրական փուլում պետական լծակներն օգտագործվում են որպես քաղաքական ճնշման միջոց․ ԱԺԲ

Նախընտրական փուլում պետական լծակներն օգտագործվում են որպես քաղաքական ճնշման միջոց․ ԱԺԲ Mon, 25 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով