Ասեմ՝ որն է հիմնական նպատակը

Ասեմ՝ որն է հիմնական նպատակը

Sun, 03 May 2026 14:00:55 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ ընտրական գործընթացում իրենց նկատմամբ հավասարության սկզբունքը խախտվում է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ նման գնահատականներ հնչել են նաև միջազգային գործընկերների կողմից, որոնք արձանագրել են առկա խնդիրները։ Մելոյանը ընդգծել է, որ կուսակցության քաղաքական առաջնորդ Սամվել Կարապետյանը շարունակում է գտնվել անազատության մեջ՝ դա գնահատելով որպես արհեստական սահմանափակում։

Նա հավելել է, որ թեև Կարապետյանի նկատմամբ այլ սահմանափակումները վերացվել են, նրա ազատ տեղաշարժը դեռևս սահմանափակված է։ Ըստ Մելոյանի՝ այդ քայլի հիմնական նպատակը քաղաքական գործչի և քաղաքացիների միջև շփումների կրճատումն է։

Միաժամանակ, կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ շարունակում են հույս ունենալ արդար լուծման վրա՝ վստահություն հայտնելով, որ իրավունքի գերակայությունը կապահովվի, և Սամվել Կարապետյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դիպլոմի միջուկն են մոռացել դնեն

Դիպլոմի միջուկն են մոռացել դնեն Fri, 01 May 2026 17:15:59 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով