Ո՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

Ո՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

Sun, 03 May 2026 23:30:34 +0400


Սիրելի հայրենակիցներ, ընտրությունները մոտենում են, և իշխանությունների ճնշումն օրեցօր աճում է․ ավելի ու ավելի շատ ընդդիմադիրներ են հայտնվում կալանքի տակ։ Սա արդեն ոչ թե պարզապես «հիբրիդային», այլ բաց պատերազմ է ժողովրդավարության և սեփական ժողովրդի դեմ։

Ժամանակն է հիշելու․ արդյոք կառավարությունը ստացե՞լ է խոստացված 12 միլիոն եվրոն՝ հենց այդ հիբրիդային պատերազմին հակազդելու համար։ Եվ եթե ստացել է, ապա ո՞ր նպատակներով են այդ միջոցները ծախսվել։

Իրավիճակը պարզելու համար այսօր պաշտոնական հարցում եմ ուղարկել կառավարությանը։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակեմ այն, քանի որ մեր «թափանցիկ» իշխանություններից ինքնակամ բացություն սպասել չի ստացվում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրառումը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի ընկերությունից 63 միլիոն է պահանջում

«Հրապարակ»․ Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի ընկերությունից 63 միլիոն է պահանջում Thu, 28 May 2026 11:15:24 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով