Ինչ է ասել Ալիևը տեսակապով

Ինչ է ասել Ալիևը տեսակապով

Mon, 04 May 2026 12:41:44 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցում է տեսակապի միջոցով, իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը արդեն ավելի քան ինը ամիս է ապրում են խաղաղ պայմաններում և փորձում են աստիճանաբար ամրապնդել խաղաղ համակեցությունը։

Նրա խոսքով՝ անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնում երկու երկրների միջև ստորագրվել է ընդհանուր հռչակագիր, որի ստորագրմանը որպես վկա մասնակցել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Ալիևի գնահատմամբ՝ այդ փաստաթուղթը խաղաղ գործընթացի կարևոր փուլ է, և ներկայում խաղաղությունը կողմերի համար արդեն իրական իրականություն է։

Ադրբեջանի նախագահը նաև նշեց, որ վերջին շրջանում Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել մի քանի հազար տոննա բեռ, այդ թվում՝ նավթամթերք, ինչը, նրա խոսքով, համագործակցության նոր հնարավորությունների նշան է։

Ալիևը խոսեց նաև տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի մասին՝ նշելով, որ նախատեսվող երթուղին, որը կապվելու է «Միջին միջանցքի» հետ, անցնելու է Հայաստանով և կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ։

Անդրադառնալով Արցախին՝ նա հայտարարեց, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը վերջ դրեց այնտեղ ձևավորված սեպարատիզմին։ Նրա խոսքով՝ չնայած որոշ ուժերի փորձերին՝ խոչընդոտելու խաղաղ գործընթացը, Ադրբեջանը շարունակում է իր խաղաղ օրակարգը, և նույնիսկ հայկական կողմի ելույթները, ըստ նրա, ընդգծում են այդ ուղղությունը։

Ելույթի ավարտին Ալիևը մասնակիցներին հրավիրեց 2028 թվականի մայիսին Ադրբեջանում նախատեսված գագաթնաժողովին՝ նշելով, որ Բաքվի թեկնածությունը աջակցություն է ստացել նաև Հայաստանի կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Քիչ թե շատ հաշվելու ունակ ոչ մի գործարար այդ ճանապարհից չի օգտվի. Նիկոլ Փաշինյանի հերթական բլեֆը

«Հրապարակ». Քիչ թե շատ հաշվելու ունակ ոչ մի գործարար այդ ճանապարհից չի օգտվի. Նիկոլ Փաշինյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով