Երեքշաբթի , 5 Մայիսի 2026

Զելենսկու նկարը ֆեյք է

Զելենսկու նկարը ֆեյք է

Mon, 04 May 2026 17:18:03 +0400


Մայիսի 3-ից սոցցանցերում շրջանառվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լուսանկարը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ֆոնին: Զելենսկին, ինչպես հայտնի է, Հայաստան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, եւ համացանցի հատկապես ուկրաինական սեգմենտը մեծ խանդավառությամբ տարածում է այս լուսանկարը: Նկատենք, որ Զելենսկու պաշտոնական էջերում նման լուսանկարներ չկան, իսկ AI image detector ծրագիրը ցույց է տալիս, որ այն ֆեյք է:

ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը վստահեցնում է, որ այդ լուսանկարները իրական չեն: «Ցավոք սրտի, այսօրվա դրությամբ Արհեստական բանականությամբ մշակված նկարների որակը այնպես է լավացել, որ միջին քաղաքացին չի կարող տարբերել դրանք, փորձագետների որոշելու հարց է: Կոնկրետ այդ լուսանկարի հետ կապված կարծում եմ, զուտ տրամաբանությունն էլ հուշում է, որ պրոտոկոլով էլ թույլ չէին տա նման բան, թեկուզ անվտանգության նկատառումներից: Բայց դե՝ 5 տոկոս հավանականություն ամեն դեպքում կա, որ Զելենսկին նման բան կարող էր անել, նրանից հեռու չի», – նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Փորձեցինք կապվել նաեւ Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ, սակայն դեսպանատան հեռախոսները չպատասխանեցին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկու այցի հնարավոր հետևանքները

Զելենսկու այցի հնարավոր հետևանքները Tue, 28 Apr 2026 10:29:24 +0400 Օրեր հետո, Երևանում կայանալիք Եվրոպական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով