Զբոսանավի վրա երեք մարդ է մահացել

Զբոսանավի վրա երեք մարդ է մահացել

Mon, 04 May 2026 20:00:55 +0400


Արգենտինայից Կաբո-Վերդե մեկնող զբոսանավի վրա երեք մարդ է մահացել՝ խանթավիրուսի հնարավոր բռնկման հետեւանքով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ըստ Agence France-Presse-ի փոխանցման։ Համաձայն տեղեկությունների, ԱՀԿ-ն ներկայումս համապատասխան աջակցություն է ցուցաբերում։ Հայտնի է, որ վարակվել է վեց մարդ։ Երեքը մահացել են։ Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նավից տարհանվել է եւ այժմ գտնվում է Հարավային Աֆրիկայի հոսպիտալներից մեկում։

Վարակման վեց դեպքերից մեկը հաստատվել է լաբորատոր քննությամբ, մնացած հինգի մասով դեռ կան կասկածներ։ Խանթավիրուսը մարդու եւ անասունների համար վտանգավոր վիրուս է, որը կարող է առաջացնել բորբոքումներ երիկամներում եւ թոքերում։ Մահացությունը կազմում է 38 տոկոս։ Ախտանշաններն են՝ գլխացավը, մկանացավը, թոքերի եւ երիկամների հետ խնդիրները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օկուպացված Արցախում կայծակի հարվածից ադրբեջանցի է մահացել

Օկուպացված Արցախում կայծակի հարվածից ադրբեջանցի է մահացել Mon, 25 May 2026 10:47:56 +0400 Օկուպացված Արցախում՝ …