Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

«Հրապարակ»․ Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները

«Հրապարակ»․ Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները

Tue, 05 May 2026 08:20:49 +0400


Ինչպե՞ս են հունիսի 7-ին ընտրելու տնային կալանքի տակ գտնվող մոտ 1000 ՀՀ քաղաքացիները․ այս հարցը վերջին շաբաթներին ուղղել էինք պատկան գերատեսչությանը:

Մեզ ասել էին, որ մի քանի տարբերակ է քննարկվում: Արդարադատության նախարարության մեր աղբյուրից տեղեկացանք, որ նախնական որոշում են ընդունել, որ պրոբացիայի ծառայության աշխատակիցները տնային կալանքում գտնվողներին կուղեկցեն ընտրատեղամասեր ու հետ կուղեկցեն իրենց տները:

Մեզ ասացին, որ քննարկվող բոլոր տարբերակներից նախընտրելին հենց սա է համարվել։ Քննարկվում էր նաեւ քվեատուփը տներ տանելու տարբերակը։

Նշենք, որ Հայաստանում «տնային կալանք» խափանման միջոցը ներդրվել է նոր քրեադատավարական կարգավորումների շրջանակում։ Այն ուժի մեջ է մտել 2023 թվականի հուլիսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երբ եւ ինչպես են գրվել առաջին խոհարարական գրքերը

Երբ եւ ինչպես են գրվել առաջին խոհարարական գրքերը Tue, 30 Jun 2026 23:05:48 +0400 Այսօր …