Երևանում հավաքվել էր ոչ միայն Եվրոպան, այլ՝ անցումային Եվրոպան
Tue, 05 May 2026 11:50:42 +0400

Երևանում հավաքվել էր ոչ միայն Եվրոպան, այլ՝ անցումային Եվրոպան։
Սա մեծ մասամբ այն առաջնորդների կազմն էր, որոնց մի մասը կամ վերջին մանդատի մեջ են, կամ ներքաղաքական ճնշման տակ, կամ իրենց երկրների ներսում արդեն մտել են հաջորդ ընտրական շրջանի տրամաբանության մեջ։
Մակրոնը փաստացի հետմակրոնյան Եվրոպայի նախաշեմին է։ Սթարմերը ներսում լրջորեն ճնշված է։ Զելենսկին պատերազմական անորոշության մեջ է։
Կոշտան և ֆոն դեր Լայենը ներկայացնում են ԵՄ ինստիտուցիոնալ շարունակականությունը, բայց ոչ եվրոպական քաղաքականության նոր ընտրական լեգիտիմացիան։
Այսինքն՝ Երևանում ձևավորվել էր ոչ թե կայուն երկարաժամկետ առաջնորդության պատկեր, այլ գնացող, անցումային, ինքն իրեն վերադասավորող Եվրոպան։
ԵՔՀ երևանյան կազմը ոչ թե ապագայի արդեն ձևավորված Եվրոպան է, այլ հին եվրոպական քաղաքական ցիկլի վերջին մեծ հավաքներից մեկը։ Հայաստանը հյուրընկալում է ոչ միայն առաջնորդների, այլ նաև ավարտվող մանդատների, թուլացող լեգիտիմությունների և նոր եվրոպական վերադասավորման միջանկյալ պահը։
Եվրոպացիները կգնան հետ Եվրոպա իրենց եվրոպացիների մոտ: Այս հանդիպումներից կմնա միայն սղագրությունը: Արարողակարգային ժպիտները, խոսքերը, գրկախառնությունները, աջակցությունները կավարտվեն, երբ ավարտվեն արարողակարգային միջոցառումները: Այն ինչ կմնա մեզ հետ ոչ թե երկրի հակառակ՝ գունավոր և ֆորմալ, այլ իրական կողմում առանց ֆիլտերի, արարողակարգերի, համերգների և գույների այլ հողի վրա՝ այ էս նկարն է, այս դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ:
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի էջից
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր