Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

Պարզվեց՝ Մեցոլան ավելի լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը․ Աշոտյան

Պարզվեց՝ Մեցոլան ավելի լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը․ Աշոտյան

Tue, 05 May 2026 13:25:21 +0400


Նախագահական նստավայրի մոտ ակցիայի ժամանակ Արմեն Աշոտյանը քննադատել է միջազգային հարթակում Հայաստանի շահերի պաշտպանության մակարդակը՝ անդրադառնալով վերջին զարգացումներին։

Նրա խոսքով՝ նախորդ օրը տեղի ունեցած նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել կոշտ հայտարարություններով՝ ուղղված ինչպես Հայաստանին, այնպես էլ եվրոպական կողմին։ Սակայն, Աշոտյանի գնահատմամբ, եվրոպական կառույցներից արձագանքել է միայն Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Աշոտյանը նշել է, որ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս՝ Հայաստանի շահերը միջազգային հարթակներում բավարար կերպով չեն պաշտպանվում։ Նա նաև քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, որ վերջինս նիստի ընթացքում չի արձագանքել Ալիևի հայտարարություններին և չի հանդես եկել Հայաստանի դիրքորոշումը պաշտպանող խոսքով։

«Պարզվեց Մեցոլան ավելի լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով նստած էր այնտեղ ու անգամ պու չհանեց ի պաշտպանություն հայկակակնության»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». 2027-ի բյուջեն կազմել են Հայաստանի համար նպաստավոր զարգացումների հաշվարկով

«Հրապարակ». 2027-ի բյուջեն կազմել են Հայաստանի համար նպաստավոր զարգացումների հաշվարկով Tue, 27 Oct 2026 11:15:27 …