Ֆրանսիական պարբերականը ուշադրություն է դարձրել Մակրոնի ելույթի շեշտադրումներին
Tue, 05 May 2026 14:30:54 +0400

Ֆրանսիական le figaro պարբերականը անդրադարձել է Հայաստանում պետական այցով գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մայիսի 4-ին ունեցած ելույթին, հատկապես ուշադրություն դարձնելով այդ ելույթի շեշտադրումներին։ Մասնավորապես՝ պարբերականը նկատել է, որ Մակրոնը ողջունում է Հայաստանի՝ խաղաղության նկատմամբ ընտրության կատարումն ու շրջադարձը դեպի Եվրոպա։ Պարբերականը բացատրել է, որ խոսքը վերաբերվում է նրան, որ Հայաստանը նախընտրել է խաղաղությունը Ադրբեջանի հետ եւ հարաբերությունների խորացումը Եվրոպայի հետ այն դեպքում, երբ ոչ վաղ անցյալում ընկալվում էր որպես Ռուսաստանի արբանյակ երկիր։ Ընդ որում, նույնիսկ Ադրբեջանի հետ խաղաղության նախընտրությունը, ըստ պարբերականի, Մակրոնը կապել է Ռուսաստանից ազատագրման հետ, համարելով «միակ ողջամիտ որոշումը՝ Ռուսաստանից ազատվելու համար»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր