Երեքշաբթի , 5 Մայիսի 2026

Իշխանությունները վայնասուն են բարձրացրել

Իշխանությունները վայնասուն են բարձրացրել

Tue, 05 May 2026 16:42:49 +0400


«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․

««Ուժեղ Հայաստան» դաշինքը առաջարկում է ծայրահեղ աղքատության վերացում՝ աղքատ ընտանիքներին տրամադրելով ամսական 150.000 դրամ աջակցություն։

Իշխանությունները մի վայնասուն են բարձրացրել՝ աղքատ ընտանիքներին փող են տալիս, փոխանակ աշխատանք ու կրթություն տան։
Լո՞ւրջ եք ասում։

Փոխանակ գետինը մտնեք, որ Հայաստանում ծայրահեղ աղքատություն կա, որի ամբողջական վերացումը 2021թ․ ձեր նախընտրական խոստումն էր, դեռ մի բան էլ քննադատում եք առաջարկվող լուծումները։

Ծայրահեղ աղքատ են համարվում այն ընտանիքները, որոնց սպառումը մեկ չափահաս անձի մասով չի գերազանցում 29,200 դրամը, այսինքն՝ օրական ընդամենը 1000 դրամ։

Ընդ որում, ծայրահեղ աղքատների մեջ ավելի մեծ թիվ են կազմում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքները։

Այո՛, ծայրահեղ աղքատ ընտանիքներն ունեն աշխատանքի, կրթության, կացարանային, առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք ունեն լուծման կարիք և լուծվելու են։ Սակայն, նման ընտանիքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելը, քանի որ ունի պարենային անհրաժեշտություն, ունի ծայրահեղ հրատապություն, քանզի յուրաքանչյուր ուշացած օրն ավելացնում է նրանց առնվազն առողջական խնդիրները։

Իշխանափոխությունն ու ծայրահեղ աղքատության վերացումն այլընտրանք չունեն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը

Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը Tue, 05 May 2026 10:17:12 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով