Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Իշխանությունը 2 տեսակի նախընտրական վախ է տարածում․ Արման Թաթոյանը բացատրում է՝ ինչու այն չի հաջողվի

Իշխանությունը 2 տեսակի նախընտրական վախ է տարածում․ Արման Թաթոյանը բացատրում է՝ ինչու այն չի հաջողվի

Tue, 05 May 2026 17:15:13 +0400


Իշխանությունները 2 տեսակի վախ են տարածում։ Այս մասին նշում է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Ըստ նրա, նախ` փորձում են հնարավորինս շատ մարդկանց հեռու պահել ընտրություններից։ Օգտագործվում են տարբեր մեթոդներ՝ ճնշումներ, սպառնալիքներ, աշխատանքից ազատման վախ, անգամ հարազատների վրա ազդելու փորձեր, իսկ ովքեր ունեն փոքր բիզնես, հաճախ հարկայինն է միանում՝ տուգանքների և ստուգումների միջոցով վախեցնելու նպատակով։

Երկրորդ՝ տարածվում է ավելի լայն վախ՝ ամբողջ ժողովրդին սպառնում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ապա լինելու է պատերազմ։

Տեսանյութում Արման Թաթոյանը մանրամասնում է, թե ինչու դա չի հաջողվելու իշխանություններին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրական Հայաստան՝ պետություն միայն թղթի վրա

Իրական Հայաստան՝ պետություն միայն թղթի վրա Fri, 09 Oct 2026 18:15:18 +0400 Լավ են անում …