Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

Թրամփը կասեցրել է «Ազատություն» ծրագիր կոչվող գործողությունը

Թրամփը կասեցրել է «Ազատություն» ծրագիր կոչվող գործողությունը

Wed, 06 May 2026 11:58:23 +0400


«ԱՄՆ-ի նախագահ Թրամփը կասեցրել է «Ազատություն» ծրագիր կոչվող գործողությունը Հորմուզի նեղուցով, ըստ որի ամերիկյան ռազմանավերը պետք է ապահովեին, առանց Իրանի հետ համաձայնեցման և այդ երկրից թույլատրության, նավագնացութունը նեղուցով»,-հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

««Չնայած ԱՄՆ-ի նախագահը նշել է, թե ծրագրի կասեցումը արվել է հնարավոր երկկողմ բանակցություններին նպաստելու նպատակով, սակայն ի սկզբանե էլ պարզ էր, որ, ըստ էության, գոյություն չունի տեղային նշանակության որևէ արդյունավետ գործիքակազմ, որի միջոցով հնարավոր կլինի Հորմուզի նեղուցը դուրս բերել իրանական վերահսկողությունից։
Բազմիցս եմ նշել, որ Իրանի հաջող ասիմետրիկ գործողությունների ռազմավարությունն այս պատերազմում, դասական ապացույցն են այն բանի, թե ինչպես անհամեմատ ավելի փոքր հնարավորություններով, սակայն ռազմաքաղաքական մտքով և կամքով օժտված պետական համակարգը կարող է դիմագրավել շատ ավելի հզոր հակառակորդի, որն, ի դեպ, աշխարհի թիվ մեկ գերտերությունն է»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը

Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը Tue, 05 May 2026 10:17:12 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով