Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

Բացահայտ միջամտություն կա

Բացահայտ միջամտություն կա

Wed, 06 May 2026 17:47:52 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարում է, որ Կարապետյանի քաղաքական ակտիվացումը պայմանավորված է եկեղեցու հետ կապված հանգամանքներով։ Նրա խոսքով՝ ներկայում աշխարհում առկա է ռուսատյացության բարձր մակարդակ, որն արդեն հասել է առավելագույնի։

Փաստաբանը ընդգծում է, որ Կարապետյանը հաջողակ գործարար է և նպատակ ունի համագործակցել տարբեր երկրների գործընկերների հետ։ Նրա հիմնական մոտեցումն այն է, որ Հայաստանը պետք է բաց լինի այն պետությունների համար, որոնք պատրաստ են ներդրումներ իրականացնել երկրում։ Ամստերդամի ձևակերպմամբ՝ սա Կարապետյանի գլխավոր նպատակն է:

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին՝ Ամստերդամը քննադատական դիրքորոշում է ներկայացրել՝ նշելով, որ միջազգային կառույցների կողմից ընտրական գործընթացներին միջամտության հարցը վաղուց է քննարկման թեմա։ Նրա խոսքով՝ եթե նման միջամտություն չէր նախատեսվում, ապա անհասկանալի է, թե ինչու են որոշ միջոցառումներ անցկացվում հենց ընտրություններից առաջ, այլ ոչ թե դրանց ավարտից հետո։ Նա այս հանգամանքը գնահատում է որպես բացահայտ միջամտություն՝ ընդգծելով, որ հարց է մնում՝ այդ քայլերը միտված էին միայն Հայաստանի վարչապետին աջակցելուն, թե նաև այլ տարածաշրջանային դերակատարների։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սամվել Կարապետյանի հորդորով Կանդազը դադարեցրել է հացադուլը

Սամվել Կարապետյանի հորդորով Կանդազը դադարեցրել է հացադուլը Mon, 04 May 2026 16:29:38 +0400 Սամվել Կարապետյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով