Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

Եվրոպայից հիասթափված է

Եվրոպայից հիասթափված է

Wed, 06 May 2026 18:30:21 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպայի որդեգրած քաղաքական գիծն իրեն չափազանց հիասթափեցնում է։ Այս մասին նա ասել է Salem News Channel-ին տված հարցազրույցում։ «Եվրոպան չափազանց հիասթափեցնում է»,- ասել է մասնավորապես նախագահ Թրամփը։ Նա մանրամասնել է, որ ՆԱՏՕ-ն իր կողքին չեղավ, երբ Միացյալ Նահանգները սկսեց Իրանի դեմ պատերազմը։

Ընդ որում, ըստ Թրամփի, Միացյալ Նահանգները 100 տոկոսով վճարել են Հյուսիս-Ատլանտյան դաշինքի ծախսերը մինչ այն պահը, երբ ինքը նորից վերադարձել է Սպիտակ տուն։ Թրամփը նաեւ կարծիք է հայտնել, որ եթե որեւէ խոշոր ռազմական հակամարտություն ծագի եւ Վաշինգտոնը լինի ներգրավված, ապա ՆԱՏՕ-ն հաստատ օգնության չի հասնի Միացյալ Նահանգներին։ ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ նախընտրում է Չինաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ։ «Կարծում եմ, որ ավելի լավ է չինացիների հետ լեզու գտնել, քան առճակատման մեջ մտնել նրանց հետ»,- նկատել է Սպիտակ տան ղեկավարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մենք հաջողություն չունեցանք, գուցե ներկայիս ընդդիմությունը հաջողի իր այս մոտեցմամբ

«Հրապարակ»․ Մենք հաջողություն չունեցանք, գուցե ներկայիս ընդդիմությունը հաջողի իր այս մոտեցմամբ Fri, 21 Aug 2026 …