Տիեզերագնացը պատմել է այլմոլորակայինների հետ շփման մասին

Տիեզերագնացը պատմել է այլմոլորակայինների հետ շփման մասին

Wed, 06 May 2026 20:30:31 +0400


Ամերիկացի տիեզերագնաց Բրայան Բինին պատմել է իր եւ այլմոլորակայինների շփման մասին։ Նա ասել է, որ երկար տարիներ լռել է այդ մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Համաձայն հրապարակման, Բինիի եւ ոչ երկրային բանական էակների միջեւ հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե ուղեծրում, այլ իր տան ննջարանում՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում։ 2003 թվականի դեկտեմբերյան մի վաղ առավոտ տիեզերագնացը նկատել է երկու վառ կրակե գնդեր, որոնք թռչել են իր տան պատուհանի մոտ, ապա ուղղվել դեպի իրեն, ասես ցանկանալով ուսումնասիրել, իսկ հետո՝ կարծես ոչ մի հետաքրքիր բան չգտնելով՝ հեռացել են։ Բինին ասել է, որ նման լուսային առկայծումներ նախկինում երբեք տեսել։

Տիեզերագնացը խոստովանել է, որ այդ մասին ավելի քան տասն տարի լռություն է պահպանել։ Նշենք, որ Բինիի խոսքերը տեղ են գտնելու հատուկ այլմոլորակայինների մասին նկարահանվելիք վավերագրական կինոնկարում։ Կինոնկարի պրոդյուսերը ասել է, որ Բինին ռազմական օդաչու է եւ տիեզերագնաց եւ նրա խոսքերին հարկ է լուրջ վերաբերվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինքնախաբեություն եւ ինքնասիրահարվածություն

Ինքնախաբեություն եւ ինքնասիրահարվածություն Fri, 05 Jun 2026 19:15:25 +0400 Դանիել Իոաննիսյանը շատ սխալ ուղով է …