Երեքշաբթի , 30 Հունիսի 2026

Անջատել է հեռախոսը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ զրույցի ժամանակ

Անջատել է հեռախոսը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ զրույցի ժամանակ

Thu, 07 May 2026 12:30:41 +0400


Ամերիկյան բանկի հաճախորդների սպասարկման ներկայացուցիչը անջատել է հեռախոսը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ զրույցի ժամանակ, երբ վերջինս ասել է, որ ինքը Հռոմի պապն է։

Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով Իլինոյսի քահանա Թոմ Մաքքարթիին, որը երկար տարիներ մտերիմ է Հռոմի պապի հետ։

Մաքքարթիի խոսքով՝ զրույցը տեղի է ունեցել Լևոն XIV-ի գահակալությունից մոտավորապես երկու ամիս անց։ Հռոմի պապը զանգահարել է ամերիկյան բանկ՝ տեղեկացնելու հեռախոսահամարի և հասցեի փոփոխության մասին։ Նա նշել է իր անունը՝ Ռոբերտ Պրևո։

Հովվապետը ճիշտ է պատասխանել անվտանգության հարցերին, սակայն բանկի աշխատակիցը նրան ասել է, որ դա բավարար չէ, և որ նա պետք է անձամբ գա բանկ։ «Ես դա չեմ կարող անել։ Ես պատասխանել եմ բոլոր անվտանգության հարցերին», – ասել է նա։

Հռոմի պապը փորձել է բացատրել, թե ինչու չի կարող գալ մասնաճյուղ։ «Կարևոր կլինի՞, եթե ասեմ, որ ես Հռոմի պապն եմ», – հարցրել է նա։

Բանկի աշխատակիցը անջատել է հեռախոսը։ Թե ինչպես է ամեն ինչ ավարտվել, և արդյոք Հռոմի պապը կարողացել է հեռակա փոխել իր կոնտակտային տվյալները, պարզ չէ։

Լևոն XIV-ը Հռոմի պապ ընտրվեց 2025 թվականի մայիսին՝ նախորդ պապ Ֆրանցիսկոսի մահից կարճ ժամանակ անց։ Նա դարձավ Միացյալ Նահանգներից առաջին պապը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բեմից պետք է հեռանալ գեղեցիկ․․․

Բեմից պետք է հեռանալ գեղեցիկ․․․ Sat, 27 Jun 2026 15:45:32 +0400 Հարցազրույցներից մեկում Ռաիսա Մկրտչյանն …