Չորեքշաբթի , 12 Օգոստոսի 2026

Վերջում պարզվելու է, որ Գազայի կամ Ուկրաինայի հարցերով Հայաստանը դիմում է ՄՔԴ-ին

Վերջում պարզվելու է, որ Գազայի կամ Ուկրաինայի հարցերով Հայաստանը դիմում է ՄՔԴ-ին

Thu, 07 May 2026 13:01:07 +0400


Հետաքրքիր է, թե ինչու են ՀՀ պաշտոնյաները (գլխավոր դատախազ, արտգործ նախարար) ընդունում Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեն և ինչ հարցեր են քննարկում նրա հետ, եթե Հայաստանը չի ցանկանում դիմել ՄՔԴ-ին՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի ունեցած ադրբեջանական ոճրագործությունների հարցերով: Ավելին, նույնիսկ խանգարում են այլ երկրներին պետական դիմում (state referral) ներկայացնել ՄՔԴ-ին այդ հարցերով:
Վերջում պարզվելու է, որ Գազայի կամ Ուկրաինայի հարցերով Հայաստանը դիմում է ՄՔԴ-ին՝ հանուն հեռավոր խաղաղության ու ցեղասպանությունների կանխարգելման, քանի որ մեր տարածաշրջանը ամենանվտանգն ու ամենախաղաղն է, իսկ ՀՀ գործող իշխանությունները՝ ամենարդարն ու ամենամարդասերը:

Արտակ Բեգլարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հայաստանը իր կամքով չարեց դա․ մենք ստիպեցինք»․ Ալիևի ցինիկ հայտարարությունները

«Հայաստանը իր կամքով չարեց դա․ մենք ստիպեցինք»․ Ալիևի ցինիկ հայտարարությունները Wed, 12 Aug 2026 09:30:33 …