Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Կլինի Միքայել սրբազանը նախագահ, թե՞ ոչ

Կլինի Միքայել սրբազանը նախագահ, թե՞ ոչ

Thu, 07 May 2026 13:07:20 +0400


Ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ քիչ առաջ լրագրողները «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից հետաքրքրվեցին, թե արդյոք արդեն աչքի տակ ունեն նախագահի թեկնածու, եթե հնարավորություն ունենան իշխանություն ձևավորելու երկրում։ Մասնավորապես շոշափվեց Միքայել սրբազանի անունը՝ որպես նախագահի հնարավոր թեկնածու։

Սամվել Կարապետյանն անդրադառնալով այս դիտարկումներին՝ ասաց, որ իրենք գրեթե բոլոր պաշտոնների համար էլ թեկնածուներ ունեն, սակայն չի ուզում անուններ հնչեցնել, քանի որ գուցե այդ մարդիկ ասուլիսից հետո անմիջապես զրկվեն ազատությունից, հայտնվեն ԱԱԾ մեկուսարաններում։ Նա նշեց, որ Միքայել սրբազանի նկատմամբ անչափ մեծ հարգանք ունի, սակայն, ըստ էության, բացառեց այդ տարբերակը՝ նշելով, որ , իր գնահատմամբ, երկրի նախագահը պիտի կախվածություն չունենա հոգևոր կյանքից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աստված տա՝ մենք, Երևանն ու Բաքուն ձևավորենք մի ուժ․ Թուրքիայի խորհրդանի նախագահ

Աստված տա՝ մենք, Երևանն ու Բաքուն ձևավորենք մի ուժ․ Թուրքիայի խորհրդանի նախագահ Tue, 07 Jul …