Հինգշաբթի , 7 Մայիսի 2026

Հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը

Հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը

Thu, 07 May 2026 15:46:14 +0400


Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։
Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա Վլադիմիրի Մաքսիմովսկայի՝ Երևանում ցուցաբերած անբարոյական վարքագծի (տարեց ու հիվանդ մարդկանց ծաղրի ենթարկելու, վիրավորելու և հրապարակային բռնություն գործադրելու, ավտոմեքենաները դիտավորյալ վնասելու, Երևան քաղաքի մշակութային արժեքները պղծելու, խանութներում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու) պատճառով մտել էր բլոգերի բնակության վայր, սափրել նրա մազերը և տեսագրության տակ պահանջել հրապարակային ներողություն խնդրել հայ ժողովրդից։

Գործը խուլիգանության մեղադրանքով դեռևս քննվում էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։

Գևորգը նաև ակտիվ ընդդիմադիր էր, վարում էր քաղաքական մի շարք տելեգրամյան և այլ ալիքներ ու անթաքույց քննադատում գործող իշխանությանը։

Հուսով եմ՝ Գևորգի հանկարծամահ լինելու պատճառները կդառնան պատշաճ և բազմակողմանի քննության առարկա։
Ցավակցում եմ Գևորգի բոլոր հարազատներին ու ընկերներին՝ այս ծանր կորստի կապակցությամբ։

Ռոման Երիցյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամիօ բանկը հայտարարում է ղեկավարության փոփոխության մասին

Ամիօ բանկը հայտարարում է ղեկավարության փոփոխության մասին Fri, 10 Apr 2026 17:38:13 +0400 Ամիօ բանկը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով