Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Արտակարգ․ Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա

Արտակարգ․ Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա

Thu, 07 May 2026 17:56:39 +0400


Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա, նրանցից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը։

«Այս միջադեպին նախորդել է աշխատակիցների այցը վարչական շրջանի այն հատված, որտեղ օրենքի խախտումով տեղադրված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական պաստառը, որը գերազանցել է թույլատրելի 5 քմ ծավալը: Այն ապամոնտաժելու ընթացքում, հավանաբար ինչ-որ մեկի «ահազանգով» շտապ գործողության հասցե են հասնում քարոզչական պաստառի անխախտելիության «խրոխտ»պաշտպանները և որոշում են հարցը լուծել «հին ու բարի» մեթոդներով . վիրավորում են և ծեծի ենթարկում: Քաղաքային իշխանությունը հիշեցնում է՝ օրենքի ցանկացած խախտում արձանագրվում է, անհապաղ արձագանք է ստանում և որևէ մեկը չի կարող բացառություն լինել ու ցանկացած նման դրսևորում արժանանալու է Երևանի քաղաքապետարանի ամենակոշտ արձագանքին, իսկ իրավապահներն արդեն պարզում են միջադեպի հանգամանքերը, և ՆԳՆ մեր գործընկերներն ավելի ուշ հավելյալ մանրամասներ կհրապարակեն»,-գրել է Կարապետյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Պաշտոնանկություններ են սպասվում

«Հրապարակ»․ Պաշտոնանկություններ են սպասվում Sat, 04 Jul 2026 08:15:01 +0400 Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական վերնախավի …