Հինգշաբթի , 7 Մայիսի 2026

Տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց

Տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց

Thu, 07 May 2026 19:02:51 +0400


Սկսվեց էն ինչն անխուսափելի էր: Առավոտից Կրեմլի ողջ քարոզչական խողովակները միացվել են: Ռուսական կենտրոնական ալիքների բոլոր քաղաքական թոք-շոուների թեման Հայաստանն է, իսկ մեխը ռուսական քաղաքականության, ռեալ պոլիտիկի, վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ բոլոր հետևանքներով: Քաղաքական հիշողություն ունեցողները պետք է, որ հիշեն և հասկանան, թե ինչպես նույնը տեղի ունեցավ տարիներ առաջ Ուկրաինայի պարագայում և ինչի դա հանգեցրեց:

Խնդիր է, որ նրանք դա անում են: Խնդիր է նաև այն է, որ դա անելու քաղաքական հնարավորություն նրանց տրվել է: Դրա բացասական կողմերը և ռիսկերը այս իշխանությունից ոչ ոքի ոքի վրա չի անդրադառնալու, այլ անդրադառնալու է հայ ժողովրդի վրա:

Ամեն դեպքում մայիսի 9-ից առաջ Ռուսաստանի ֆիզիկոսներին, երկրաբաններին պետք է զգուշացնել, որ Հայաստանի իշխանությունը փոխել է նույնիսկ Հայաստանի աշխարհագարական դիրքը: Մարդիկ տեղյակ լինեն, որ իրենց ռազմաբազան կոնտինգենտով, զինտեխնիկայով, ֆինանսական ու կորպորատիվ կապիտալով, էներգետիկ ու լոգիստիկ հանգույցներով , ՌԴ քաղաքացիներով, ու կապիտալ ներդրումներով երեկվանից աշխարհագրական դիրքով հայտնվել է Լիխտենշտեյնի ու Լյուքսեմբուրգի ուղիղ արանքում:

P.S. Տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց:

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանի գրառումը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ

100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ Thu, 07 May 2026 17:41:04 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով