Հինգշաբթի , 7 Մայիսի 2026

Իրանը համաձայնել է միջուկային զենք չստեղծել․ Դոնալդ Թրամփ

Իրանը համաձայնել է միջուկային զենք չստեղծել․ Դոնալդ Թրամփ

Thu, 07 May 2026 20:00:25 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը՝ ամերիկա-իրանական բանակցությունների ընթացքում համաձայնել է միջուկային զենք չստեղծել։ Սպիտակ տանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա ասել է, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք եւ չի ունենա։ Եւ իրանցիներն էլ, ի շարս այլ բաների, դրա հետ համաձայն են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ CNN-ը հաղորդել էր, որ Թեհրանն ու Վաշինգտոնը ներկայումս քննարկում են Իրանի հարստացման ծրագրում 10 տարվա մորատորիում հայտարարելու մասին։ Միաժամանակ նաեւ՝ քննարկվում է արդեն ունեցած բարձր մակարդակի հարստացվածության ուրանի՝ Իսլամական Հանրապետության տարածքից դուրս բերման հարցը։ Համաձայն մեկ էջանոց պլանի, այն բանից հետո, երբ մարտական գործողությունները կավարտվեն եւ կսկսվի երեսնօրյա բանակցային շրջանը՝ գործարքի առանցքային պայմանների քննարկման համար, նաեւ կիրականացվի հարստացված ուրանի պաշարի դուրս բերումը եւ կհայտարարվի նաեւ մորատորիումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպայից հիասթափված է

Եվրոպայից հիասթափված է Wed, 06 May 2026 18:30:21 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով