«Հրապարակ»․ Ժաննա Անդրեասյանի ներքին ձայնը

«Հրապարակ»․ Ժաննա Անդրեասյանի ներքին ձայնը

Fri, 08 May 2026 09:15:44 +0400


Երեկվանից բուհերի եւ այլ կրթական հաստատությունների աշխատակիցները, քարոզարշավի մեկնարկին ընդառաջ, շրջաբերականներ են ստանում ԿԳՄՍՆ-ից, նախարարն է ելույթ ունենում՝ պարզաբանելով քաղաքական գործունեությամբ զբաղվելու նրանց իրավունքը եւ կոչ է անում պահպանել օրենքը։ «ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ նաեւ կրթական հաստատությունների աշխատակիցները, ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որը կարող են իրացնել ոչ աշխատանքային ժամերին` աշխատանքային գործառույթներից/զբաղվածությունից դուրս: Ուստի կոչ ենք անում՝ հետեւողականորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները եւ զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական գործունեություն ծավալելուց», – ասված է շրջաբերականում:

Երեկ էլ Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից սպառնում էր մարդկանց ազատել աշխատանքից եւ զրկել մանկավարժական գործունեության իրավունքից, եթե կրթական հաստատությունները վերածեն «քաղաքական գործունեության բեմահարթակի» եւ կրթօջախներում գործունեություն ծավալեն։ Երեւի, ներքին ձայնն է ասում՝ մի հատ էլ վախեցրեք, մի գրություն էլ ուղարկեք, մի հատ էլ ականջները լցրեք, որ հասկանան` բացի ՔՊ-ից ոչ մեկի օգտին չեն կարող աշխատել։ Ի դեպ, այս հայտարարությունները նաեւ վկայում են այն մասին, որ պետական ծառայողների եւ ուսհաստատությունների աշխատակիցների մեջ ՔՊ ընտրողները մեծամասնություն չեն կազմում, եւ իշխանությունը դա լավ գիտի:

Անգամ այն պարագայում, երբ Փաշինյանը թիմով գրեթե ամենշաբաթյա ռեժիմով այցելում է դպրոցներ, մանկապարտեզներ ու սեփական քարոզն անում այնտեղ՝ հորդորելով ՔՊ-ին ընտրել, եւ այսպիսով իր ֆիզիկական ներկայությամբ հոգեբանական ճնշման է ենթարկում կրթական հաստատությունների աշխատակիցներին, իսկ բոլոր բուհերում էլ յուրային ռեկտորներ են նշանակվել, իշխանությունը, այնուամենայնիվ, սարսափած է ու նախազգում է, որ մարդիկ իրենց դեմ են աշխատելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ոչ ոք կոչ չի անում` եղանն ու փոցխը վերցրու, իջիր Սարդարապատ, ասում են` վեր կաց թախտից` գնա ընտրատեղամաս

«Հրապարակ»․ Ոչ ոք կոչ չի անում` եղանն ու փոցխը վերցրու, իջիր Սարդարապատ, ասում են` վեր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով