ԿԳՄՍ նախարարը մի կողմից սպառնում է, մյուս կողմից հանրահավաքի մասսա ապահովում

ԿԳՄՍ նախարարը մի կողմից սպառնում է, մյուս կողմից հանրահավաքի մասսա ապահովում

Fri, 08 May 2026 15:45:14 +0400


Մայիսի 8-ին պաշտոնապես մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: ՔՊ-ն քարոզարշավը սկսեց Սյունիքի մարզից, շրջում են Սիսիանում եւ հարակից համայնքներում, ձեռքի հետ էլ՝ պատրաստվում մայիսի 9-ին մարզկենտրոն Կապանում կայանալիք մեծ հանրահավաքին: Մեր տեղեկություններով՝ հրահանգվել է տարբեր գերտեսչություններին` ամեն ինչ անել, որ հանրահավաքը մարդաշատ լինի, բայց դա անել այնպես, որ չդիտվի, թե վարչական ռեսուրս է կիրառվել: Այս գործում ամենից ակտիվը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է, ով նախօրեին երկաթյա ձայնով ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից` զգուշացնելով կրթական համակարգի աշխատողներին, որ կրթօջախները չդարձնեն քաղաքական պայքարի մասնակից եւ քարոզարշավը կրթօջախներ չտեղափոխեն, անգամ սպառնում էր պատժել նման բան անողներին:

Կապանցիները մեզ պատմեցին, որ նախարարի հրահանգով Գորիսի պետական համալասարանի ուսանողների համար վաղը էքսկուրսիա են կազմակերպել դեպի Հալիձոր: Էքսկուրսիայից հետո էլ՝ նրանք «շատ պատահաբար» հայտնվելու են Կապանում` ՔՊ-ի քարոզարշավի հավաքին:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցին հարցրեցինք՝ համալսարանի ուսանողները վաղը էքսկուրսիա՞ են գնալու Հալիձոր. «Այո՛, նախատեսված է էքսկուրսիա «Հալիձորի բերդ»»: Ողջ համալսարանի ուսանողնե՞րն են գնալու էքսկուրսիա. «Բոլորը չէ` ուսանողական խումբը: Մայիսի 9-ին միշտ միջոցառումներ ենք կազմակերպում, այս տարի մենք նախաձեռնել ենք դեպի Հալիձորի բերդ, ինչի՞ համար եք հարցնում»: Վաղը ՔՊ-ի հանրահավաքն է Կապանում, մեզ ասացին, որ ուսանողներին էքսկուրսիայից հետո տանելու են հանրահավաքին, որ մարդաշատ լինի այն, Դուք էլ ե՞ք ուսանողների հետ էքսկուրսիա գնալու. «Նախ ասեմ, կարող է հանրահավաքը զուգադիպել է մայիսի 9-ի էքսկուրսիայի նախաձեռնությանը, բայց նախաձեռնությունը վաղուց էր պլանավորված` ինչ- որ տեղ էքսկուրսիա գնալ»:

Անցած տարի մայիսի 9-ի որտե՞ղ են ուսանողները էքսկուրսիա գնացել. «Ես չեմ հիշում, ամեն տարին ուսանողներն ու դասախոսները մի տեղ գնում են»: Ձեր աշխատակիցները վաղվա հանրահավաքին մասնակցելո՞ւ են. «Ես չգիտեմ` կարող ա մասնակցեն, նախընտրական շրջան է, բազմաթիվ տեղերում, բազմաթիվ հանրահավաքներ կարող են լինել, հո՞ ես չեմ կարող ասել, թե աշխատակիցները, որ մի հանրահավաքին են մասնակցելու, որին՝ չեն մասնակցելու»:

Նշենք, որ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նշանակած կադրերից է, ով հլու հնազանդ ծառայում է այսօրվա իշխանություններին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այդպես էլ չիմացանք՝ դիմե՞ց, թե՞ չէ․․․ Ինչ որ տեսանք, դա Ալիևի ավելի ագրեսիվ ու վտանգավոր բառամթերքն էր

Այդպես էլ չիմացանք՝ դիմե՞ց, թե՞ չէ․․․ Ինչ որ տեսանք, դա Ալիևի ավելի ագրեսիվ ու վտանգավոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով