Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան

Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան

Fri, 08 May 2026 19:48:55 +0400


Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վեդիի երեխաների հորեղբոր գործով մի փոքր բան ասեմ։ Թովմասի ձերբակման հիմք դարձած երկու դրվագներից մեկը վերաբերում է ՎԵԴՈՒ ԲԱԺՆԻ ոստիկանին հարվածելուն։ Ընդ որում, ձերբակալվածը պահվում է ԵՐԵՎԱՆԻ ՁՊՎ-ում, իսկ վարույթն իրականացնում է ՄԱՍԻՍԻ քննչականը։

Հիմա հարց – ըստ ձեզ՝ ոստիկանության ո՞ր բաժինն է իրականացնում Թովմասի ուղեկցումը ՁՊՎ-ից քննչական։ Կարծում եք՝ Երևա՞նն է կամ Մասի՞սն է։ Ոչ։ Վեդին է։ Այն տղաներն են ուղեկցում, որոնց հետ նույն բաժնում ծառայող ոստիկանին հարվածելու համար է Թովմասը բռնված։

Բա աբսուրդ չի՞։

Ախր որ իմանամ՝ ինչ-որ դիտավորություն կա, ուզում են ճնշում գործադրել Թովմասի վրա՝ չէ, էդպես չի։ Բա էդ դեպքում ո՞րն է թե՛ լոգիստիկայի, թե՛ տրամաբանության և թե՛ իրավունքի տեսանկյունից այդ սխալ որոշման պատճառը։ Այլ բացատրություն չունեմ, քան «համակարգային բառդակը»։ Լավ, նիուժե՞լի ոստիկանության պատասխանատուներից մեկը չկա, որ այս պարզ բանը նկատի ու շտկի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Առանց հեղափոխության իշխանափոխություն անհնար է եւ ոչ միայն Հայաստանում

«Հրապարակ». Առանց հեղափոխության իշխանափոխություն անհնար է եւ ոչ միայն Հայաստանում Fri, 28 Aug 2026 18:15:12 …