«Լսի, տենց ես խաղաղություն անու՞մ, ինձ տենց հարկավոր չի»․ լարված միջադեպ՝ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում

«Լսի, տենց ես խաղաղություն անու՞մ, ինձ տենց հարկավոր չի»․ լարված միջադեպ՝ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում

Fri, 08 May 2026 20:36:51 +0400


Գորիսում անցկացվող ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի է ունեցել լարված միջադեպ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տեղացի բնակչուհիներից մեկի միջև։

Կինը ներկայացրել է, որ երկար ժամանակ փորձում է լուծել իր իրավական խնդիրը և տարբեր պետական կառույցների բազմաթիվ դիմումներ է ուղարկել, սակայն արդյունքի չի հասել։ Նրա խոսքով՝ իրեն անհրաժեշտ են կադաստրային փաստաթղթեր, սակայն դատական համակարգը, ըստ նրա, արդյունավետ չի գործում։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքը իրավական խնդրի մասին է և հարցրել, թե անձամբ ինքն ինչ կարող է անել տվյալ իրավիճակում։

Վարչապետի պատասխանից դժգոհ բնակչուհին կտրուկ արձագանքել է՝ հայտարարելով, որ նման պայմաններում իրեն պետք չէ այն խաղաղությունը, որի մասին խոսում են իշխանությունները։

«Լսի, տենց ես խաղաղություն անու՞մ, ինձ տենց հարկավոր չի»,- ասել է կինը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բահն ընդդեմ մուրճի

Բահն ընդդեմ մուրճի Fri, 08 May 2026 20:55:48 +0400 Հաղթանակ զբոսայգում անցկացվող հանրահավաքի ընթացքում «Ուժեղ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով