Երկուշաբթի , 27 Հուլիսի 2026

Էներգետիկան շատ լավն է

Էներգետիկան շատ լավն է

Fri, 08 May 2026 21:21:44 +0400


ՀՀ վաստակավոր արտիստ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աննա Մայիլյանը Հաղթանակ զբոսայգում անցկացված հանրահավաքի ընթացքում իր ելույթը սկսել է աղոթքով, ապա նշել, որ միջոցառման մթնոլորտը իր համար դրական ու էներգետիկ է, թեև նման ձևաչափով ելույթներ հաճախ չի ունենում։

Նա ընդգծել է, որ իր համար միջավայրը հոգեհարազատ է և ընթերցել է իր պատրաստած խոսքը՝ անդրադառնալով մայիսի 8-ի խորհրդին, որը տարիներ շարունակ նշվել է որպես հաղթանակի և ազգային արժանապատվության օր։

Մայիլյանի խոսքով՝ չնայած հավաքի խանդավառությանը, հասարակության մեջ առկա է նաև ցավ և մտահոգություն, որը դեռևս զգացվում է ժողովրդի շրջանում։

Նա նշել է, որ երկար տարիներ զբաղվել է արվեստով և ներկայացրել հայկական երգը տարբեր բեմերում, և իր համոզմամբ՝ նույնիսկ ամենատխուր հայկական ստեղծագործությունների մեջ կա ուժ և լույս։

Արտիստը նաև ընդգծել է, որ ներկայիս մարտահրավերների պայմաններում կարևոր է ազգային միասնականությունը, փոխադարձ հարգանքը և պետական շահի գերադասումը անձնականից։ Նրա խոսքով՝ նման իրավիճակներում անընդունելի է սեփական շահը կամ իշխանությունը գերադասել երկրի ընդհանուր շահից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մահացու շոգն ավելի քան 3800 մարդու կյանք է խլել Իսպանիայում

Մահացու շոգն ավելի քան 3800 մարդու կյանք է խլել Իսպանիայում Mon, 27 Jul 2026 16:00:43 …