Չորեքշաբթի , 13 Մայիսի 2026

Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյա

Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյա

Fri, 08 May 2026 22:21:35 +0400


Նախընտրական քարոզարշավի առաջին օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում ունեցավ թիմակիցների, ակտիվիստների, երիտասարդական խմբերի հետ։

Գագիկ Ծառուկյանի հիմնական ուղերձներն էին.

Մեզ սպասում է դժվար ամիս, լարված աշխատանքի ամիս։ Մենք ունենք լավ թիմ, ունենք շատ լավ ծրագիր։ Մենք բաց ճակատով պետք է գնանք գյուղեր, քաղաքներ, բակեր, տներ։ Բաց ճակատով, որովհետև մենք միշտ ժողովրդի հետ եղել ենք ազնիվ, մեր բոլոր խոստումները կատարել ենք։

Գագիկ Ծառուկյանը իր թիմի համար սահմանեց նախընտրական հիմնական սկզբունքները.
1. Մենք մտնում ենք քարոզարշավ՝ հստակ որոշումով` ոչ մեկին չենք վիրավորում, ոչ մեկի վրա ցեխ չենք շպրտում։ Մրցակիցների հանդեպ հարգանքն առաջին հերթին նշանակում է հարգանք մեր ժողովրդի հանդեպ։ Մեր ժողովուրդն ուզում է լսել իր խնդիրների լուծումները, ոչ թե վիրավորանք կամ հայհոյանք։
2. Ժողովրդի հետ խոսում ենք մեր «Առաջարկ Հայաստանին» ծրագրից։ Լսում ենք մարդկանց առաջարկները։ Սա ժողովրդական ծրագիր է և մարդկանց բոլոր կարևոր, արժեքավոր առաջարկները պետք քննարկվեն և ներառվեն ծրագրի մեջ։
3. Կքննադատեն մեզ՝ պետք է համբերատար լսել, եթե քննադատությունն արդարացի է՝ ընդունել, եթե անարդարացի է՝ գրագետ ու հարգալից պատասխանել։

Գագիկ Ծառուկյանն այսօր ուներ նաև հստակ թիրախային ուղերձ.

Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր։ Մեզնից դա խլեցին։Բայց մայիս ամսին կա մի օր, որը մեր հույսի ու լույսի օրն է։

Դա դպրոցական վերջին զանգի օրն է։

Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ծառուկյանն անմեղ է, Առուստամյանի մասով էլ վաղեմությունն անցել է

«Հրապարակ»․ Ծառուկյանն անմեղ է, Առուստամյանի մասով էլ վաղեմությունն անցել է Tue, 12 May 2026 10:15:16 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով