Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

ՖԻՖԱ-ն դադարեցնում է 50-ամյա համագործակցությունը

ՖԻՖԱ-ն դադարեցնում է 50-ամյա համագործակցությունը

Fri, 08 May 2026 23:00:37 +0400


ՖԻՖԱ-ն դադարեցնելու է Panini ընկերության հետ համագործակցությունը՝ 2030 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։ Հիշեցնենք, որ այդ ընկերությունը մասնագիտացած է ֆուտբոլային կպչուն պիտակների արտադրությամբ։ Նրանց համագործակցությունը սկսվել էր 1970 թվականին, երբ Մեքսիկայում կայանալիք Մունդիալից առաջ լույս տեսավ առաջին ալբոմը։

Ներկայումս այդ ալբոմը ցանցային աճուրդներում արժի ոչ պակաս, քան 11 հազար եվրո։ Համագործակցության դադարեցումը բացատրվում է նրանով, որ ՖԻՖԱ-ն համագործակցության պայմանագիր է կնքել Fanatics ընկերության հետ, որը կթողարկի ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի կոլեկցիոն արտադրանքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով Mon, 06 …