Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

«Հրապարակ»․ Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին

«Հրապարակ»․ Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին

Wed, 10 Jun 2026 08:10:37 +0400


Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները հատկապես շառաչուն ապտակ էին «զորավար» Սուրեն Պապիկյանի համար, որի հայրենի Լոռիում, մասնավորապես` Ստեփանավանում, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել:

Դիցուք, Ստեփանավան համայնքի 25/31 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցած 757 ընտրողից 744-ն իր քվեն տվել է «Ուժեղ Հայաստան»-ին, 8-ը՝ ՔՊ-ին։ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը բացարձակ հաղթանակ է տարել բոլոր 13 ընտրատեղամասերում` առաջ անցնելով մյուս ուժերից։ Սա՝ այն դեպքում, երբ այս համայնքը, կարելի է ասել, Պապիկյանի ու նրա գերդաստանի «վոտչինան» է` նրանց տոտալ վերահսկողության ներքո, եւ համայնքային բոլոր առանցքային ու ոչ առանցքային պաշտոններում, մինչեւ անգամ մաքրուհի աշխատելու համար Պապիկյանի «դաբրոն» է հարկավոր:

Նրա ազգուտակն ու ծանոթ-բարեկամներն են ամենուր պաշտոններ զբաղեցնում։ Անգամ ՔՊ-ում են շոկի մեջ ընկել այդ արդյունքներից եւ Պապիկյանին ակնարկել են, որ զրո հեղինակություն ունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կլինի նոր եւ օրիգինալ մարտահրավեր՝ հարգարժան տիկնոջ համար

Կլինի նոր եւ օրիգինալ մարտահրավեր՝ հարգարժան տիկնոջ համար Sun, 26 Jul 2026 11:00:55 +0400 ՌԻԱ …