Երկուշաբթի , 5 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել

«Հրապարակ»․ ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել

Wed, 10 Jun 2026 08:05:02 +0400


Չնայած նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, սակայն ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել: Նախընտրական ցուցակի առաջին 30-35 համարները հաստատ գործուղվելու են խորհրդարան, թեժ պայքար է ընթանում հատկապես Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար։

ՔՊ-ում կարծում են, որ «ամենաարժանի» թեկնածուն Հայկ Կոնջորյանն է, Ալեն Սիմոնյանը պետք է լքի պոստը։ Չնայած Ռուբեն Ռուբինյանն էլ է հավակնում այդ պաշտոնին եւ քիչ չի «ծառայել», սակայն ՔՊ-ում կարծում են, որ նա կոնֆլիկտային խառնվածք ունի եւ չի կարող կոռեկտության սահմաններում մնալ ու բոլորի հետ հաղորդակցվել։ Լիլիթ Մակունցի տարբերակն ամբողջությամբ դուրս չի եկել, բայց քիչ հավանական են համարում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկտեղանոց «թռչող ափսեներ» են սկսել վաճառել

Երկտեղանոց «թռչող ափսեներ» են սկսել վաճառել Fri, 18 Sep 2026 18:00:38 +0400 Չինական Յու քաղաքում …