Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

Իրանցի պաշտոնյաները չգիտեն Խամենեիի գտնվելու վայրը․ առեղծվածային ինտրիգներ

Իրանցի պաշտոնյաները չգիտեն Խամենեիի գտնվելու վայրը․ առեղծվածային ինտրիգներ

Mon, 25 May 2026 15:30:07 +0400


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին փաստացի թաքնվում է անհայտ վայրում՝ արտաքին աշխարհի հետ սահմանափակ մուտքով, իսկ նրա հետ կարելի է կապ հաստատել միայն սուրհանդակների լաբիրինթոսի միջոցով։

Այդ մասին են վկայում ԱՄՆ հետախուզության տվյալները, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով ԱՄՆ իրազեկ պաշտոնյաներին։

Այս աղբյուրների համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ համագործակցելու լիազորություն ունեցող իրանցի պաշտոնյաները հաղորդակցման դժվարություններ են ունենում իրենց կառավարությունում. «Սա է հիմնական պատճառը, որ Իրանի հետ հնարավոր գործարքի և նախկին համաձայնագրերի մանրամասները դանդաղորեն են ի հայտ գալիս»։

Ավելին, նույնիսկ Իրանի կառավարության ամենաբարձր մակարդակի պաշտոնյաները չգիտեն Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրը և չեն կարողանում անմիջապես կապվել նրա հետ։

Պաշտոնյաները նաև հայտնել են, որ «երբ ԱՄՆ-ն ուղարկում է առաջարկվող մանրամասները, Գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելու դժվարությունները հանգեցնում են պատասխան ստանալու երկարատև ուշացումների»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետական պաշտոնյաները խոստումների կատարման նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն․ Առաքելյան

Պետական պաշտոնյաները խոստումների կատարման նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն․ Առաքելյան Tue, 25 Aug 2026 22:47:25 +0400 …