Հայաստանը վերջանալու է Փաշինյանո՞վ. Հայաստանը հավերժ է
Mon, 27 Apr 2026 14:08:51 +0400

Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս՝ նման գործընթացները կարող են հանգեցնել ավտոկրատ կառավարման ձևավորման, որը հաճախ ուղեկցվում է ծանր հետևանքներով՝ ներառյալ մարդկային կորուստներն ու պետական համակարգի թուլացումը։
Նա ընդգծում է, որ պետության հիմքում պետք է լինեն մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները, և ոչ թե իշխանության կրող անձը կամ նրա շրջապատը։ Մելոյանի համոզմամբ՝ պետական կառավարման մոդելը չպետք է կենտրոնանա մեկ անձի շուրջ, այլ պետք է կառուցված լինի երկարաժամկետ կայունության և արժեքների վրա։
Անդրադառնալով քաղաքական հեռանկարներին՝ նա ներկայացրել է նաև իրենց կուսակցության մոտեցումը՝ նշելով, որ իրենց պատկերացմամբ Հայաստանը պետք է զարգանա որպես կայուն և շարունակական պետություն։ Նրա խոսքով՝ այդ տեսլականում կարևոր դեր է վերագրվում ապագա վարչապետի ինստիտուտին, որը պետք է նպաստի այդ հիմքերի ամրապնդմանը։
«Իշխանության բանաձեւով՝ Հայաստանը վերջանալու է Փաշինյանով։ Մեր տեսլականով Հայաստանը հավերժ է»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր