Սողունների հատուցման ժամն է

Սողունների հատուցման ժամն է

Sat, 09 May 2026 09:53:59 +0400


1945թ-ի մայիսի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 01։01-ին՝ Բեռլինի արվարձան Կարլշորստում, ստորագրվեց Գերմանիայի զինված ուժերի ռազմական կապիտուլյացիան։
Ֆաշիստական Գերմանիան ջախջախվեց։
Այդպիսին էին նրա՛նք՝ մեր պապերը, որ մեզ ավանդեցին նույնը` հողը զենքով են պահում, խաղաղությունը՝ պարտադրում։
47-տարի անց՝ 1992 թվականի մայիսի 9-ի առավոտյան, մոտավորապես ժամը 5։30-6։00 –ի սահմաններում, մենք, նույնպես, քայլում էինք ոսոխից ազատագրված մեր փառապանծ Շուշիում։
Մենք այդպե՛ս արժանի դարձանք մեր պապերին ու հայրերին:
Այդ հայրենասիրությամբ և հայրենատիրությամբ էլ՝ թե՛ ապրիլան քառօրյայի և թե 44-օրյայի ժամանակ, հայրենյաց հողը պաշտպանելու համար մարտի ելավ երիտասարդ սերունդը՝ մե՛զ հետ, բայց թշնամին այս անգամ ներսում էր դարանակալած, ով դավադիր, սողեսող հանձնեց մեր ազգային միասնության և ուժի բռունցքը` Շուշին, ապա՝ նաև մեր հաղթանակներն ու մեր ազգային արժանապատվությունը։
Երբ անցյալը մոռացվում է, ապագան կորցնում է իր հենարանը։
Սողունների հատուցման ժամն է։ Մենք՝ որպես հայրենատեր և արժանապատիվ ժողովուրդ, կրկին պիտի բացենք մեր պատմության, ազգային արժանապատվության, նվիրումի ու հաղթանակի էջերը։
Պատի՛վ ունեմ։

Գևորգ Գևորգյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայ ժողովուրդը  կողջունի, որ իր խորհրդանիշ Արարատը չկրես անվանդ վրա…

Հայ ժողովուրդը  կողջունի, որ իր խորհրդանիշ Արարատը չկրես անվանդ վրա… Wed, 03 Jun 2026 14:15:46 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով