Կիրակի , 16 Օգոստոսի 2026

Հունգարիան նոր վարչապետ ունի

Հունգարիան նոր վարչապետ ունի

Sat, 09 May 2026 18:00:11 +0400


Հունգարիայի վարչապետ է ընտրվել «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը։ Այսպիսով նա փոխարինում է Վիկտոր Օրբանին, որը պաշտոնը զբաղեցրել է 16 տարի։

Նոր խորհրդարանը ձևավորվել է ապրիլյան ընտրություններից հետո։ Մադյարը նախարարական պաշտոնների համար մի քանի թեկնածու է առաջադրել։ Օրինակ՝ նա Անիտա Օրբանին առաջարկել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում, իսկ Մարտոն Մելեթելի-Բարնային՝ արդարադատության նախարարի պաշտոնում։

Մադյարի կուսակցությունը օրենսդիր մարմնում 199 տեղերից ստացել է 141-ը՝ ստանալով սահմանադրական մեծամասնության երկու երրորդը։

Ավելի վաղ քաղաքայան գործիչը մեղադրել էր հեռացող կառավարությանը բյուջեի վատ կառավարման մեջ։ Հունգարիայի պետական ​​բյուջեի դեֆիցիտը 2026 թվականին կկազմի ՀՆԱ-ի 6.8%-ը՝ նախատեսված 3.9%-ի փոխարեն։

Օրբանի գրասենյակի ղեկավար Գերգելի Գուլյասը հերքել է այդ հայտարարությունը, բացատրելով, որ ապրիլյան ընտրություններից հետո կառավարությունը դադարեցրել է նոր ծախսերը և միջոցներն օգտագործում է միայն անհրաժեշտ ծառայությունների մատուցման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հրաժարականից հետո գրեթե գոռում էր՝ անհապա՛ղ վարչապետ նշանակեք

Հրաժարականից հետո գրեթե գոռում էր՝ անհապա՛ղ վարչապետ նշանակեք Sun, 02 Aug 2026 14:45:13 +0400 Անչափ …