Երկուշաբթի , 11 Մայիսի 2026

100-ից ավել բնակավայրերում ԲՀԿ ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել

100-ից ավել բնակավայրերում ԲՀԿ ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել

Sat, 09 May 2026 20:25:50 +0400


Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այսօր Հայաստանի Հանրապետության 100-ից ավել բնակավայրերում կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին։

Օրվա խորհրդին համահունչ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնց մասնակցել են նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանները: Հանրապետության բոլոր մարզերի մեծ ու փոքր համայնքներում ծաղկեպսակներ են դրվել ու ծաղիկներ են խոնարհվել՝ ի հիշատակ զոհված և հաղթանակ կերտած հերոսների։
Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ իրականացված նախաձեռնության նպատակն էր ևս մեկ անգամ ընդգծել պատմական հիշողության պահպանման, հերոսների հանդեպ հարգանքի և երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության կարևորությունը։ Նման միջոցառումները ոչ միայն հարգանքի տուրք են մեր հերոսներին, այլև կարևոր պատգամ՝ ապագա սերունդներին, որպեսզի երբեք չմոռացվեն խաղաղության արժեքն ու հաղթանակի գինը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անցած գիշեր մի շարք բնակավայրերում աննախադեպ ցուրտ է գրանցվել

Անցած գիշեր մի շարք բնակավայրերում աննախադեպ ցուրտ է գրանցվել Wed, 15 Apr 2026 15:02:06 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով