Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում

Sun, 10 May 2026 09:45:28 +0400


Մայիսի 10-ին, ժամը 03։37-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում, իսկ վարորդը՝ գետի մյուս ափին։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՔՊ-ականին դուրս հրավիրեցին

ՔՊ-ականին դուրս հրավիրեցին Wed, 06 May 2026 11:22:01 +0400 ԱԺ նիստի ընթացքում միջադեպ է գրանցվել, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով