Զելենսկուն հակառուսական հարթակ տրամադրելը անհամատեղելի է Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների ոգուն. Պեսկով
Sun, 10 May 2026 18:00:16 +0400

Ըստ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կբացատրի, որ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը հարթակ է տրամադրել Զելենսկու հակառուսական հայտարարությունների համար:
Գագաթնաժողովի հյուրընկալումն ինքնին Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Երկիրը իր արտաքին քաղաքականության մեջ հետևում է բազմավեկտոր մոտեցմանը, և դա նորմալ է, նշում է Պեսկովը: Այսիքն` Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ցանկությունը՝ զարգացնել լավ հարաբերություններ բոլոր ոլորտներում:
Սակայն Զելենսկուն հակառուսական հայտարարությունների հարթակ տրամադրելը անհամատեղելի է Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների ոգուն:
Ռուսաստանի համար ամենակարևորն այն է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չընդունի, նշել է խոսնակը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր