Երկուշաբթի , 11 Մայիսի 2026

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ նման թեկնածու կա

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ նման թեկնածու կա

Mon, 11 May 2026 11:23:07 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Կապանում տեղի ունեցած հավաքի ժամանակ հայտարարել է, որ Սյունիքից ստացած աջակցությունը մեծ դեր է ունեցել իրենց քաղաքական պայքարի ընթացքում։ Նրա խոսքով՝ կապանցիների վերաբերմունքն ու աջակցությունը թիմին ուժ և վստահություն են տվել՝ երկրում լուրջ փոփոխություններ իրականացնելու համար։

Քաղաքական գործիչը քննադատել է գործող իշխանություններին՝ նշելով, որ պետական կառույցների աշխատակիցներին, մասնավորապես ուսուցիչներին, պարտադրանքով ներգրավում են իշխանական հավաքներին մասնակցելու գործընթացում։ Նա ընդգծել է, որ ներկայիս իշխանությունները ժամանակին քննադատում էին նման գործելաոճը, սակայն այժմ իրենք են կիրառում նույն մեթոդները։

Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ իրենց քաղաքական ուժը ներկայացնում է երիտասարդ թիմ, որն ունի ուժեղ առաջնորդ։ Նրա խոսքով՝ առաջին անգամ Հայաստանի քաղաքական դաշտում առաջնորդ է հայտնվել, որն արդեն կայացած ու ունևոր անձ է և քաղաքականություն չի մտել անձնական հարստացման նպատակով։

Անդրադառնալով հանքարդյունաբերությանը՝ Կարապետյանը հիշեցրել է տարիներ շարունակ տրված խոստումները պղնձի վերամշակման գործարան կառուցելու վերաբերյալ, որոնք մինչ այժմ չեն իրականացվել։ Նա նշել է, որ Կապանի, Քաջարանի և Սյունիքի մյուս հանքավայրերը կարող են դառնալ Հայաստանի արդյունաբերական վերածննդի հիմքը, եթե ոլորտում իրականացվեն արդյունավետ ծրագրեր և զարգացումներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Բարսելոնան» առաջին անգամ Իսպանիայի չեմպիոն դարձավ «Ռեալին» հաղթելուց հետո

«Բարսելոնան» առաջին անգամ Իսպանիայի չեմպիոն դարձավ «Ռեալին» հաղթելուց հետո Mon, 11 May 2026 11:30:04 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով