Երկուշաբթի , 11 Մայիսի 2026

Մի ոտ շուտ ճամփեինք, Արցախը չէր տա

Մի ոտ շուտ ճամփեինք, Արցախը չէր տա

Mon, 11 May 2026 14:40:08 +0400


«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանը Ագարակում անցկացված քարոզարշավի ընթացքում հանդես է եկել հայտարարություններով՝ անդրադառնալով երկրի ներկայիս քաղաքական իրավիճակին և անվտանգության խնդիրներին։

Նա նշել է, որ իր գնահատմամբ՝ իշխանությունների գործողությունների հետևանքով տեղի են ունեցել տարածքային և քաղաքական կորուստներ, և այժմ անհրաժեշտ է կանխել հետագա վտանգները՝ թույլ չտալով, որ սահմանային խնդիրները խորանան։

Կարապետյանը ընդգծել է, որ իրենք չեն ցանկանում նոր բողոքի ակցիաներ կամ փողոցային պայքար, այլ նախընտրում են քաղաքական փոփոխությունների հասնել ընտրությունների միջոցով։ Նրա խոսքով՝ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա քվեարկության ճանապարհով։

Նա նաև հավելել է, որ եթե ավելի վաղ հնարավոր լիներ քաղաքական փոփոխություն իրականացնել, որոշ, ըստ նրա, անցանկալի զարգացումներ հնարավոր կլիներ կանխել։

«Արցախը տվել է, ճանապարհը տվել է, հիմա ուզում ենք կանխել նոր վտանգները, չթողնենք ադրբեջանցիներին մտնեն Հայաստան: Մի ոտ շուտ ճամփեինք, ճանապարհը չէր տա, մի ոտ շուտ ճամփեինք, Արցախը չէր տա»,-ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ընթացքում ամբողջովին բացել է իր իրական դեմքը

Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ընթացքում ամբողջովին բացել է իր իրական դեմքը Sun, 10 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով